Ա Սերիայի 23-րդ տուրում կայացավ միլանյան դերբին. «Սան Սիրոյում» «Միլանը» և «Ինտերը» գրանցեցին 1:1 հաշվով ոչ-ոքի:
Հանդիպման առաջին գոլը 45-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը: Երկրորդ կեսում «Ներաձուրին» երեք անգամ մոտ էր գոլ խփելուն, բայց «Ռոսոներիին» փրկեց նույն դարպասաձողը: Միայն խաղավերջում «Ինտերին» փրկեց թիմի կազմում նորամուտի խաղն անցկացրած Նիկոլա Զալևսկին: Հարմար դիրքում նա չհարվածեց, այլ փոխանցում կատարեց դարպասի դիմաց գտնվող Ստեֆան Դե Վրեյին, որը գոլ խփեց:
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր: Նա փոխարինվեց 76-րդ րոպեին:
Սերժիու Կոնսեյսաուի թիմը 35 միավորով մնաց 8-րդ տեղում, իսկ Սիմոնե Ինձագիի թիմը 51 միավորով երկրորդն է:
Ա սերիա, 23-րդ տուր
«Միլան» – «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)
Տիջանի Ռեյնդերս, 45 – Ստեֆան Դե Վրեյ, 90+3
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):