Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նիդերլանդների Հերտոգենբոսխ քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարում պայքարը սկսեց երկրորդ շրջանից և անսպասելիորեն պարտվեց աշխարհի 87-րդ ռակետին:
Խաչանովը երեք սեթում 4-6, 7-5, 6-7 հաշվով զիջեց Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վուկիչին: Սերբ թենիսիստն աշխարհի 22-րդ ռակետի նկատմամբ սենսացիոն հաղթանակի հասավ 2 ժամ 32 րոպե տևած մրցապայքարում: