Չինացի Դին Լիրենն ու հնդիկ Դոմարաջու Գուկեշը հերթական ոչ-ոքին գրանցեցին Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում։ 9-րդ պարտիան ավարտվեց 54-րդ քայլին։ 18-ամյա Գուկեշը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով։
Giri is a bit disappointed we didn't get to see a rook-endgame battle as Game 9 of the World Championship match ends with bare kings in a 54-move draw! #DingGukesh pic.twitter.com/7bqFelhtjx
— chess24 (@chess24com) December 5, 2024
Մրցամարտի հաշիվը դարձավ 4,5-4,5։ 9 տուրերում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ, մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
Դեկտեմբերի 6-ին շախմատիստները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կանցկացնեն 10-րդ պարտիան։
Հիշեցնենք, որ 14 պարտիայից բաղկացած չեմպիոնական մրցամարտում կհաղթի այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է: