Logo

Here We Go. Կանսելուն վերադառնում է «Բարսելոնա»

11:47 / 06.01.2026Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կատալոնական ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալից» կվարձակալի 31-ամյա ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը: Գործարքի համար «Բլաուգրանան» կվճարի 4 միլիոն եվրո:

«Բարսելոնան» կվճարի պորտուգալացու աշխատավարձի միայն մի մասը՝ 5 միլիոն եվրո: Պաշտպանն «Ալ Հիլալում» վաստակում է մոտավորապես 17 միլիոն եվրո: Կատալոնիա վերադառնալու համար նա համաձայնել է աշխատավարձի զգալի նվազեցման:

Կանսելուն վարձակալությամբ «Բարսելոնայում» խաղացել է նաև 2023/24 մրցաշրջանում: 42 խաղում նա գրանցել է 4 գոլ ու 5 գոլային փոխանցում:

Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ