Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն փոսն է ընկել Kings League մրցաշարի բացման արարողության ժամանակ, հաղորդում է Mundo Deportivo-ն:
36-ամյա իսպանացին քայլել է դեպի երկրպագուները, որոնք ցանկացել են ինքնագիր վերցնել նրանից: Հեռախոսով տարված լինելով՝ Պիկեն չի նկատել բավական խոր փոսն ու ընկել է: Բարեբախտաբար, իսպանացին վնասվածքներ չի ստացել: Տեղի ունեցածից հետո նա վերադարձել է բեմ և ինքնագրեր է բաժանել երկրպագուներին:
Համացանցում հասցրել են կատակել այս թեմայով: «Կախարդական հնարք», «Տարվա անհետացումը», «Եթե սա տարվա ձախողումը չէ, ապա ես ոչինչ չեմ հասկանում», «Շակիրան շուտով նոր երգ կթողարկի». X սոցիալական ցանցում գրել են օգտատերերը:
CUIDADO 😳😳
— DIARIO RÉCORD (@record_mexico) October 25, 2023
Gerard Piqué iba a firmar una playera durante la presentación de la #KingsLeagueAmericas pero tuvo un pequeño incidente.
Afortunadamente no pasó a mayores.
📹 @HelianHdz pic.twitter.com/TJhytLgJSc