Logo

Անրին քննադատել է Մբապեին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:04 / 12.10.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիերի Անրին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Կա ֆուտբոլիստից ավելի կարևոր բան՝ ակումբը: Բայց արդյոք Մբապեին ՊՍԺ-ում հասկացրե՞լ են, որ ակումբը ամենակարևորն է, թե նա մտածում է, որ ակումբից ավելի կարևոր է:

Անձնական փորձիցս օրինակ բերեմ: Ինձ դուր չէր գալիս, երբ «Բարսելոնայում» խաղում էի եզրերում: Ես ատում էի դա, բայց թիմի համար անում էի ամեն հնարավորը:

Միայն մեկ կանոն կա: Եթե մարզիչն ասում է անել որևէ բան, ապա դուք պետք է լսեք նրան: Եթե վստահ չեք, ապա պետք է քննարկեք մարզչի հետ»,- Անրիի խոսքը մեջբերում է CBS Sports-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 23-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ՊՍԺ-ի ղեկավարությունից և մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել թիմը: Ավելի ուշ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը հերքել էր այդ լուրը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է ՊՍԺ-ի 12 խաղի, խփել 11 գոլ: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը 160 միլիոն եվրո է գնահատում հաձրակվողի տրանսֆերային արժեքը:

ՊՍԺ-ի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Ռամոս. «Ես չեմ հավատում Մբապեի վերաբերյալ լուրերին»

ՊՍԺ-ն 400 միլիոն եվրո է պահանջում Մբապեի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ