Logo

Անրին պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:04 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Տիերին Անրին հաստատել է, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի:

«Ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքի: Շուտով աշխարհի առաջնությունն է: Ցանկանում եմ վերադառնալ և օգնել՝ հատկապես երիտասարդներին:

«Մոնակոյից» հետո ես տեղափոխվեցի «Մոնրեալ»: Մարդիկ ասում են, որ դա այդքան էլ մտածված քայլ չէր, բայց խոսքը դրա մասին չէ: Հարցն այն է, որ ես լավագույն հարաբերությունները կարողանում եմ կառուցել երիտասարդների հետ»,- լեգենդար ֆրանսիացու խոսքը մեջբերում է The Sun-ը:

Տիերին Անրին ավելի վաղ ընդգրկված է եղել Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Ռոբերտո Մարտինեսի օգնական: 45-ամյա մասնագետը նաև գլխավորել է «Մոնակոն» և MLS-ում խաղացող «Մոնրեալը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ