Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Տիերի Անրին չի կարծում, թե իր հայրենակից Զինեդին Զիդանը կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»:
Նրա անունը շատ ակումբների հետ են կապում, բայց ես չեմ կարծում, թե Զիզուն կցանկանա գլխավորել «Յուվենտուսը»: Ես նրան տեսնում եմ Ֆրանսիայի հավաքականի ղեկում և այդ ամենի մեջ կա իմաստ»,- Անրիի խոսքը մեջբերում է CBS Sports Golazo-ն:
Մարզչական կարիերայի ընթացքում Զինեդին Զիդանը գլխավորել է միայն Մադրիդի «Ռեալը»: 2016-ից 2018 և 2019-ից 2021 թվականներին ֆրանսիացին աշխատել է մադրիդյան ակումբի հիմնական թիմի հետ՝ հաղթելով երեք Չեմպիոնների լիգայի գավաթ, երկու Իսպանիայի առաջնություն, երկու Իսպանիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ և երկու Աշխարհի ակումբային առաջնություն:
Իտալիայի առաջնության 11 տուրերից հետո «Յուվենտուսը» 19 միավորով 8-րդն է: Չեմպիոնների լիգայում թուրինյան ակումբը վաստակած 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը H խմբում և վերջին տուրում «Մաքաբիի» հետ կպայքարի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար: