Logo

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային

13:24 / 02.08.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Ճապոնիայում կայացած նախամրցաշրջանային հավաքը։

«Շնորհակալությո՛ւն, Ճապոնիա ջերմ ընդունելության ու նախամրցաշրջանային հավաքի համար։ Arigatō Nihon»,- սոցցանցերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Ճապոնիայում Սիմոնե Ինձագիի թիմն անցկացրել էր երկու ընկերական հանդիպում՝ հաղթելով Փարիզի ՊՍԺ-ին (2-1) ու ոչ-ոքի խաղալով Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ (1-1)։ Մխիթարյանը «Ալ Նասրի» դեմ խաղը բաց էր թողել մեջքի վնասվածի պատճառով, իսկ Ֆրանսիայի չեմպիոնի դեմ մեկնարկային կազմում խաղացել էր 55 րոպե։

Ճապոնիայից վերադառնալուց հետո «Ինտերն» օգոստոսի 9-ին Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի «Զալցբուրգի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ