Իտալիայի գավաթակիր «Ինտերի» հետևորդների թիվն Ինստագրամում անցել է 11 միլիոնի սահմանը։
Միլանյան ակումբը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ, որում Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնում ակումբի հետևորդներին։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Ինտերն» առաջատարն է և 4 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին»։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն «Ինտերի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում:


