Logo

Հենրիխ Մխիթարյանը նշել է՝ որն է «Ինտերի» գլխավոր ուժը

17:21 / 13.11.2023Ֆուտբոլ
null

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆրոզինոնեի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո նշել է, թե որն է միլանյան ակումբի գլխավոր ուժը։

«Շատ գոհ ենք այս հաղթանակի առթիվ, շուտով խաղացողների մեծ մասը կմեկնեն հավաքականներ, իսկ հետո կպատրաստվենք «Յուվենտուսի» դեմ խաղին։ Մեր ուժը միասնական թիմ լինելու մեջ է, դա հատկապես երևում է բարդ իրավիճակներում։ Միասնությունը լավագույն զենքն է»,- Հայաստանի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է fcinter1908.it-ը։

Հիշեցնենք, որ «Ֆրոզինոնեի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում էր կատարել իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին, որը դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 12 խաղի, խփել 2 գոլ ու կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ