Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ չէ «Ռոմայում» իր կարգավիճակից և ձմռանը կարող է հեռանալ հռոմեական ակումբից:
Gol Digital-ի հաղորդմամբ՝ 32-ամյա հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»: Մխիթարյանն անդալուզյան ակումբի մարզական տնօրեն Մոնչիի ուշադրության կենտրոնում է:
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին նույնպես հետաքրքրում է Մխիթարյանին թիմ հրավիրելու տարբերակը: Իսպանացի մասնագետն արդեն գիտի, թե Մխիթարյանն ինչ դիրք է զբաղեցնելու խաղադաշտում:
Իտալական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ Մխիթարյանի՝ «Ռոմայից» հեռանալու ցանկության վերաբերյալ տեղեկությունից հետո հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Միլանը»:
Տեղեկություն կար նաև, թե Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը», սակայն այս լուրը հերքել է ակումբի մամուլի ծառայության ղեկավարը՝ ասելով՝ «հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստի ծառայություններով»: