Logo

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

14:44 / 29.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 

Հավաքելով 81 միավոր՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կարիերայում ռեկորդային՝ 11-րդ անգամ է արժանանում այս մրցանակին։

Երկրորդ տեղը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

21 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ