Logo

Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ գրառում է արել սոցցանցերում

12:28 / 20.09.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է սոցիալական ցանցերի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային։

«120 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման են ենթարկվում:

Ադրբեջանը վերսկսում է պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ 9 ամիս շրջափակման, սովի ու մարդասիրական մուտքը փակելուց հետո:

Ինչպես փորձագետներն են ասում՝ սա ցեղասպանություն է: Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզական աշխարհին ու գործընկերներիս՝ արձագանքել, օգնել բարձրացնել խաղաղության ձայնը:

Երեխաները թիրախ չեն, բայց արդեն 2 երեխա զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել», - սոցցանցերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա