Logo

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ մեկնել է Սաուդյան Արաբիա

19:24 / 30.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ մեկնել է Սաուդյան Արաբիա` մասնակցելու Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։

Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարին մասնակցելու է չորս ակումբ՝ Իտալիայի չեմպիոն «Ինտերը», փոխչեմպիոն «Միլանը», երկրի գավաթակիր Թուրինի «Յուվենտուսն» ու եզրափակիչի մասնակից «Ատալանտան»։

Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչում «Ինտերը» հունվարի 2-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած, մրցելու է «Ատալանտայի» դեմ։ Մյուս դիմակայությունում հունվարի 3-ին կհանդիպեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Եզրափակիչը կայանալու է հունվարի 6-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Քինդգոմ Արենա» ստադիոնում։

Սուպերգավաթի տիտղոսի գործող դափնեկիրն «Ինտերն» է, որը նախորդ տարի եզրափակիչում 1-0 հաշվով պարտության է մատնել «Նապոլիին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա