Logo

Հենրիխ Մխիթարյան․ «Վստահ եմ, որ Օզբիլիսի գիտելիքներն օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին»

11:46 / 23.12.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Արաս Օզբիլիսին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրա սահմաններից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ, իմ ընկեր, մաղթում եմ հաջողություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա