Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ 11-րդ անգամ։ Շնորակալություն, Հայաստան»,- սոցցանցերում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում 34-ամյա Մխիթարյանը հավաքել էր 81 միավոր։ Երկրորդ տեղը 48 միավորով զբաղեցրել էր Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով լավագույն եռյակը եզրափակել էր Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: