Logo

Հենրիխ Մխիթարյան․ «Կորցրինք 3 միավոր»

18:48 / 07.11.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-3

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսից» կրած պարտությունը 0-2 հաշվով։

«Կորցրինք 3 միավոր։ Արժանի էինք ավելիին։ Հրաշալի անցկացրինք առաջին խաղակեսը և լավ սկսեցինք երկրորդը, սակայն բաց թողած գոլից հետո պարտվեցինք։ Վստահ եմ, որ թուլության որևէ ասպեկտ չկա։ Բոլորս միասին փորձեցինք ոտքի կանգնել ու հավասարեցնել հաշիվը, մենք ուժեղ թիմ ենք և, միանշանակ, կարող ենք անել ավելին։ Միշտ խաղում ենք հաղթանակի համար, բոլոր հանդիպումներն էլ բարդ են։ Անհաջող ենք սկսել առաջնությունը, բայց ժամանակ դեռ կա։ Առաջնության գլխավոր փուլը կսկսի հունվարին, դեռ կա վերականգնվելու ժամանակ։ Հունվարին մենք պատրաստ կլինենք։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը, ապա մենք «Ինտերն» ենք և չպետք է ունենանք նախընտրելի մրցակից»,- Հայաստանի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում խաղացել էր 81-րդ րոպե: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում անցկացրած 16 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ