Հայաստանի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու և նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ինտերի» հանդերձարանում իր դերի մասին, հայտնում է La Repubblica-ն:
«Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ոչ հանուն նրա, որ դուր գամ ինչ որ մեկին: Կարևոր չէ՝ նա իմ թիմակի՞ցն է, երկրպագո՞ւ, թե՞ այլ մարդ: Երբ ուրիշներն են խոսում, ես լսում եմ: Հազվադեպ եմ խոսք վերցնում, բայց եթե դա անում եմ, ապա հանուն թիմի: Կարևորը՝ չթաքնվել, լինել հստակ և ուղիղ: Միայն մենք կարող ենք օգնել միմյանց:
Ես հոգեբանի եմ հաճախել «Բորուսիայում» և «Արսենալում» խաղալու ժամանակ, բայց յուրաքանչյուրը տարբեր է: Կան մարդիկ, որոնք ինքնավերլուծությամբ են զբաղվում կամ վստահում են միայն մտերիմներին: Իմ սիրելի բառը լավատեսությունն է: Լինել երջանիկ քո ապրած կյանքով, փորձել ամեն ինչ անել լավ և հաճույք ստանալ:
Ես շատ եմ կարդում: Այժմ ավարտում եմ Իլոն Մասկի ինքնակենսագրականն անգլերենով, Զիդանի ինքնակենսագրականը կարդում եմ ֆրանսերեն: Կարդում եմ նաև իտալերեն գրքեր»,- ասել է Մխիթարյանը:
Կարդացեք նաև՝


