Logo

Հենրիխ Մխիթարյան․ «Երջանիկ եմ «Ինտերում» և ցանկանում եմ մնալ»

17:05 / 23.10.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ավստրիական «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է տարբեր թեմաների շուրջ։

«Անհամբերությամբ ենք սպասում վաղվա խաղին։ Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, ապա գործակալս գլուխ կհանի դա։ Ես երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ մնալ։

Որպես երկրորդ հարձակվող խաղալու մասին կասեմ, որ դա առաջին անգամը չէ։ Կարիերայի ընթացքում գրեթե միշտ խաղացել եմ հարձակողական կիսապաշտպանի դիրքում։ Եթե մարզիչն ինձ տեսնի այդ դիրքում, ես կանեմ դա, սակայն ոչինչ չի փոխվի ինձ համար։ Ֆուտբոլում դու խաղում ես թիմով, այլ ոչ թե առանձին խաղացողներով»,- Հայաստանի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆերդո Պեդուլան։

«Ինտեր» - «Զալցբուրգ» խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։

Վերջին շրջանում իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ինտերը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 60 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա