Logo

Հենրի Ավագյանը վերադարձել է «Փյունիկ»

19:33 / 04.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա Ավագյանը «Միկա» ակումբի սան է, հանդես է եկել «Միկա-2»-ում և «Միկայի» գլխավոր թիմում։ 2016 թվականին նա տեղափոխվել է «Բանանց» (ներկայիս` «Ուրարտու»), որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։

2018 թվականի հուլիսին Ավագյանը համալրել է «Ալաշկերտի» կազմն ու դարձել Հայաստանի սուպերգավաթակիր (2018թ․) և գավաթակիր (2018/19 մրցաշրջան)։ 2020/21 մրցաշրջանը դարպասապահն անցկացրել է Չարենցավանի «Վանում»։

2022 թվականի հունվարին Ավագյանը կարիերան շարունակել է «Նորավանքում», որի կազմում 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր։ Այնուհետև նա կես մրցաշրջան ելույթ է ունեցել ԲԿՄԱ-ում։

2022 թվականի դեկտեմբերին Ավագյանը տեղափոխվել է «Փյունիկ», իսկ հաջորդ մրցաշրջանում՝ դարձել Հայաստանի չեմպիոն։

Ավագյանի նախորդ թիմն «Արարատ-Արմենիան» է, որտեղ նա հանդես էր գալիս 2025 թվականի հունվարից։ Fastex Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնի կազմում Ավագյանն այս տարվա ապրիլին դարձել էր Հայաստանի սուպերգավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ