Երևանի «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից, հայտնում է Fast Media-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հենրի Ավագյանը մոտ է «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուն:
28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում, սակայն ակումբի նոր ղեկավարության հետ բանակցությունները հաջող չեն ընթանում:
Հիշեցնենք, որ Հենրի Ավագյանը նախորդ մրցաշրջանում երևանյան ակումբի կազմում դարձել էր Fastex Պրեմիեր լիգայի հաղթող: