Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆաքի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է փոխել ակումբը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Goal.com-ը գրում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Նյուքասլը»։ Բացառված չէ նաև «Այաքս» տեղափոխվելու տարբերակը։
Հենդերսոնն առաջիկա օրերին հանդիպելու է սաուդյան ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու իր ապագան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացին մտադիր է վերադառնալ Եվրոպա, քանի որ չի հարմարվում Սաուդյան Արաբիայում։