Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (2-5):
«Դժվար է նման խաղից անմիջապես հետո ամփոփել արդյունքը: Առաջին խաղակեսի մեծ մասը մենք լավ էինք խաղում և մեր բախտը չբերեց, որ ընդմիջման գնացինք հավասար հաշվի պայմաններում: Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, և «Ռեալը» մեզ պատժեց դրանցից յուրաքանչյուրի համար:
Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք և մի քանի լավ պահեր էինք ստեղծել: 2-0 հաշվի ժամանակ լավ հնարավորություն կար, սակայն գնդակը դուրս բերվեց դարպասային գծից: Եթե գոլ լիներ, կարևոր պահ կլիներ:
Մեր բաց թողած երկրորդ գոլը, բնականաբար, սխալմունքի հետևանք էր, իսկ երրորդ գոլը մեզ հիասթափեցրեց և հենց այդ ժամանակ մեր խաղը քանդվեց»,- անգլիացու խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: «Լիվերպուլն» ու «Ռեալը» հանդիպել էին նաև Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում, որտեղ Կառլո Անչելոտիի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։