Logo

Հեմիլթոնը` «Ֆերարիում» ձախողված նորամուտի մասին

15:42 / 16.03.2025Ֆորմուլա 1
null

Բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հիասթափված է իտալական «Ֆերարիի» կազմում Ֆորմուլա-1-ում ձախողված նորամուտի համար, հաղորդում է Sky Sports-ը։

40-ամյա Հեմիլթոնն Ավստրալիայի Գրան պրիում զբաղեցրել է 10-րդ տեղը:

«Աներևակայելի դժվար էր և ավելի վատ անցավ, քան ես կարծում էի: Ուրախ եմ, որ կարողացա խուսափել պատին բախվելուց, քանի որ շատ ժամանակ թվում էր՝ բոլիդն այդ ուղղությամբ է գնում։ Պետք է հարմարվել»,- ասել է բրիտանացին:

Մրցաշրջանի առաջին՝ Ավստրալիայի Գրան պրին հաղթել է բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ