Logo

Հեմիլթոնն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև և նշել իր սիրելի ֆուտբոլիստներին

16:16 / 17.11.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ին աշխարհի 7-ակի չեմպիոն, «Ֆերարիի» պիլոտ Լյուիս Հեմիլթոնը բրազիլացի բլոգեր Մատեուս Գոնզեին տված հարցազրույցի ժամանակ ընտրություն է կատարել Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև, նշել իր սիրելի ֆուտբոլիստներին և պատասխանել նաև այլ հետաքրքիր հարցերի։

Բրիտանացի ավտոարշավորդը հայտնել է, որ Մեսիին նախընտրում է Ռոնալդուից։ Արգենտինացի ֆուտբոլիստի խաղային որակներն ավելի են դուր գալիս Հեմիլթոնին։

40-ամյա պիլոտի սիրելի ֆուտբոլիստները բրազիլացիներ Վինիսիուսն ու Նեյմարն են։

Հեմիլթոնը նաև նշել է, որ Այրթոն Սենան պատմության մեջ լավագույն մրցարշավորդն է, իսկ Սեբաստիան Ֆետելը` իր ամենաբարդ մրցակիցը։

Սիլվերսթոունը Հեմիլթոնի ամենասիրելի մրցուղին է, որտեղ անցկացվում է Մեծ Բրիտանիայի լեգենդար Գրան պրին։ Հեմիլթոնն այն հաղթել է ռեկորդային 9 անգամ։

Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ