Ֆորմուլա-1-ը որոշել է որակազրկել երեք ավտոարշավորդների, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Չինաստանի Գրան պրիի ժամանակ բոլիդի հետ կապված խնդիրների պատճառով որակազրկվել են «Մերսեդեսից» Լյուիս Հեմիլթոնը, «Ֆերարիից» Շառլ Լեկլերը և «Ալպինից» Պիեռ Գասլին:
Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Հեմիլթոնի բոլիդը մաշվածություն է ունեցել, իսկ Լեկլերի ու Գասլիի բոլիդները սահմանված քաշից թեթև են եղել:
Ստուգումները եղել են Գրան պրիի ավարտից հետո: Լեկլերը Շանհայում զբաղեցրել էր 5-րդ տեղը, Հեմիլթոնը՝ 6-րդ, իսկ Գասլին՝ 11-րդ:


