Logo

Հեմիլթոն. «Ֆորմուլա-1-ին պետք է մասնակցեն նաև կին մրցարշավորդներ»

19:49 / 01.04.2024Ֆորմուլա 1
null

Գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը կարծում է, որ Ֆորմուլա-1-ին պետք է մասնակցեն նաև կանայք:

«Մեզ դեռ ավելի շատ կանայք են պետք սպորտում: Պետք է պայքարենք, որ ավելի ու ավելի շատ կանայք առաջնային դերակատարություն ունենան, տեսանելի լինեն, որպեսզի երիտասարդ աղջիկները տեսնեն, որ սա նաև կանանց տեղն է»,- նշել է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը GQ ամսագրին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ 39-ամյա Հեմիլթոնը վերջին մրցաշրջանն է անցկացնում «Մերսեդեսի» կազմում, նա կտեղափոխվի իտալական «Ֆերարի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ