«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը խոստովանել է, որ գերմանական թիմը պատրաստ չէ Ֆորմուլա-1-ում պայքարել «Ռեդ Բուլի» և «Ֆերարիի» հետ:
«Մինչև այժմ բոլիդից չենք հասել այն ամենին, ինչ ուզում ենք, բայց հիմքը լավն է։ Բոլիդն այլևս չի ցատկում, կարողաանում ենք նորմալ տեսնել ուղին: Ֆիզիկապես ավելի է հեշտացել:
Ամեն ինչ դեռ կատարյալ չէ, և այժմ մենք չենք կարող պայքարել «Ռեդ Բուլի», հավանաբար, նաև «Ֆերարիի» հետ: Սակայն, կրկնում եմ, ամեն ինչ ավելի լավ է, քան մեկ տարի առաջ, երբ մենք պարզապես չգիտեինք ինչ անել»,- բրիտանացու խոսքը մեջբերում է The Race-ը։
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնը «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն է: Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին: