Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը խոստովանել է, որ մարզաշխարհում իրեն ոգեշնչել են բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին և բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, հաղորդում է իտալական «Ֆերարիի» մամուլի ծառայությունը:
«Մոհամեդ Ալին ու Մայքլ Ջորդանն են ինձ համար ոգեշնչման աղբյուր եղել: Ես ուզում էի նմանվել այս մարդկանց: Ջորդանն ինձ գրավել է իր աշխատասիրությամբ և աշխատանքին մոտեցմամբ: Ալին, իմ կարծիքով, լի էր ինքնավստահությամբ»,- ասել է 40-ամյա մրցարշավորդը: