Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, «Ֆերարիի» պիլոտ Լյուիս Հեմիլթոնը խոսել է բոլիդների մասին, տեղեկացնում է Autosport-ը։
«Երբ «Մաքլարենում» էի, հիշում եմ` 2009թ. մեզ ասացին, որ բոլիդի ներուժի 50 տոկոսը պետք է նվազեցնենք։
Հունվարին գնացի բազա, ասացին. «Նպատակին արդեն հասել ենք»։ Ես նրանց հարցրի. «Մի՞թե դա նորմալ է»։ Մենք թեստերին մասնակցում էինք թուլացված բոլիդով ու զիջում էինք մյուս թիմերին։
2014թ. «Մերսեդեսում» հիասքանչ բոլիդ ունեինք։ Նոր թիմ տեղափոխվեցի, ու տպավորիչ աշխատանք կատարեցինք, որը տարիներ տևեց։ Խոսքը հատկապես շարժիչի մասին է։
2017-ը նույնպես տպավորիչ էր, քանի որ բոլիդը դարձավ ավելի մեծ ու լայն։ Բոլիդն ավելի հզոր էր, հիանալի ներուժ ուներ։
Տպավորություն է, թե ներկայիս սերնդի բոլիդները վատագույնն են։ Աղոթում եմ, որ 2026թ. դրանք ավելի վատը չլինեն»,- ասել է 40-ամյա մարզիկը։
Ֆորմուլա 1-ի 2026թ. մրցաշրջանը կմեկնարկի մարտի 8-ին։ Առաջին Գրան պրին կկայանա Ավստրալիայում` Մելբուռնի մրցուղում։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


