Logo

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ամանորյա ուղերձը

11:27 / 30.12.2024Բռնցքամարտ
null

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով:

«Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ ու մարզասերներ, շնորհավորում եմ բոլորիս այս տարվա ձեռքբերումների և նվաճումների կապակցությամբ։ 2024 թվականին հայկական բռնցքամարտը նվաճեց 45 մեդալ։ Տարին մեզ համար հագեցած էր` լի հաղթանակներով և առաջընթացով, բայց նաև եղան ձախողումներ, որոնցից վստահաբար դասեր քաղեցինք։

Մրցաշրջան 2025-ը հայկական բռնցքամարտի համար կրկին հագեցած է լինելու։ Միջազգային հեղինակավոր մրցաշարերի մասնակցելուց բացի, Հայաստանն ընդունելու է բռնցաքամրտի հերթական խոշոր մրցաշարը` այս անգամ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Սա մեզ համար բացառիկ հնարավորություն է` ցույց տալու, որ հայկական բռնցքամարտը շարունակում է առաջընթաց ու հաղթանակներ գրանցել։

Համոզված եմ, որ թիմային ջանքերի և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք հասնել նոր բարձունքների։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սրտանց աշխատում են հայկական բռնցքամարտը բարձր մակարդակի վրա պահելու համար։ Շնորհավորում եմ գալիք Ամանորը և մաղթում առողջություն, ուժ ու նոր հաղթանակներ։

Հարգանքներով` Հովհաննես Հովսեփյան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա