Հիշենք նրանց, ովքեր կյանքից հեռացան այս տարի…
Արքայազն Ֆիլիպ (99 տարեկանում)
Ապրիլի 9-ին մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: Նրա 100-ամյակին մնացել էր ընդամենը 2 ամիս: Մահվան պաշտոնական վարկածը՝ ծերություն: Համազգային սուգը տևել է 8 օր:
Լարի Քինգ (88 տարեկանում)
Հունվարի 23-ին մահացել է ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը: Նա հոսպիտալացվել է COVID-19-ով: Մինչ այդ Քինգը երեք անգամ սրտի կաթված էր ունեցել: Նա հայտնի է դարձել CNN-ի «Larry King Live» թոք-շոուի շնորհիվ:
Վիրջիլ Աբլո (41 տարեկանում)
Նոյեմբերի 28-ին մահացել է դիզայներ, Off-White ապրանքանիշի հիմնադիր և Louis Vuitton տղամարդկանց շարքի կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոն: Երկու տարի առաջ նրա մոտ ախտորոշվել է սրտի քաղցկեղի հազվագյուտ տեսակ:
Ժան-Պոլ Բելմոնդո (88 տարեկանում)
Սեպտեմբերի 6-ին մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն: Մահվանից մի քանի օր առաջ նա բողոքել է առողջական վիճակից: Դերասանը հայտնի դարձավ Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շնչով» ֆիլմից հետո:
Քրիստոֆեր Փլամեր (92 տարեկանում)
Կանադացի դերասան Քրիստոֆեր Փլամերը մահացել է փետրվարի 5-ին տանը՝ ընտանիքի շրջապատում: Մահվանից երկու շաբաթ առաջ «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիրն ընկել է, որից հետո չի կարողացել ապաքինվել:
Ուիլի Գարսոն (57 տարեկան)
Սեպտեմբերի 22-ին կյանքից հեռացել է «Sex and the City», «Twin Peaks» և «White Collar» հեռուստասերիալների ամերիկացի դերասանը: Ուիլի Գարսոնը պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:
DMX (51 տարեկանում)
Ամերիկացի ռեփերը մահացել է ապրիլի 9-ին հիվանդանոցում՝ թմրամիջոցների գերդոզավորումից: Նրա ալբոմները երկար ժամանակ եղել են Billboard չարթերի առաջին հորիզոնականներում:
Ալբեր Էլբազ (59 տարեկանում)
Նորաձևության դիզայներ և Lanvin նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրենը մահացել է ապրիլի 24-ին՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով: Ալբեր Էլբազը մեծ ներդրում ունեցավ նորաձևության պատմության մեջ և վերադարձրեց ֆրանսիական ապրանքանիշի նախկին փառքը, նա համագործակցել է նաև Yves Saint Laurent-ի հետ: