Մոնակոյում կայացավ ՈւԵՖԱ-ի վարկածով 2022/23 մրցաշրջանի լավագույն կին ֆուտբոլիստի և մարզիչի պարգևատրությունը։
Լավագույն կին մարզիչ ճանաչվեց Անգլիայի հավաքականը գլխավորող Սարինա Վիգմանը։ Նրա գլխավորությամբ բրիտանական թիմը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ աշխարհի առաջնությունում հասել էր մինչև եզրափակիչ։
Լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին արժանացավ Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչ Այտանա Բոնմատին։ «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ կատալոնական ակումբի հետ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը։
Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, իսկ լավագույն մարզիչի մրցանակը բաժին էր հասել անգլիական ակումբը գլխավորող իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլային։