Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների անունները:
Մրցանակին հավակնում են «Չելսիի» կիսապաշտպան Քոլ Փալմերը, «Տոտենհեմի» եզրային հարձակվող Յոն Մին Սոնը, «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, «Բորնմութի» ֆուտբոլիստներ Դոմինիկ Սոլանկեն ու Մարկոս Սենեսին, «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Մայքլ Օլիզեն, «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Մոհամեդ Կուդուսն ու «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունյան:
Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 8-ը: Քվեարկությանը կմասնակցեն երկրպագուները, ֆուտբոլիստներ ու փորձագետներ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը: