Նիոնում կայացած խորհրդի նիստում ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ ֆուտբոլի Եվրոպայի 18-րդ առաջնությունը հյուրընկալելու են Իռլանդիան ու Մեծ Բրիտանիան (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա)։
Անգլիայում կայանալիք խաղերից Եվրո-2028-ը կհյուրընկալեն Պրեմիեր լիգայի 5 ակումբների ստադիոնները.
«Էտիհադ Սթեդիում» («Մանչեսթեր Սիթի»)
«Էվերտոն Սթեդիում» («Էվերթոն»)
«Սենթ-Ջեյմս Պարկ» («Նյուքասլ»)
«Տոտենհեմ Հոթսփուր Սթեդիում» («Տոտենհեմ»)
«Վիլա Պարկ» («Ասթոն Վիլա»)
Հիշեցնենք, որ Եվրոպայի հաջորդ առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ին Գերմանիայի 10 քաղաքներում։