Չեմպիոնների լիգայում ավարտվեց որակավորման փուլը և հայտնի դարձան խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները։ Վերջին երեք ուղեգրերը նվաճեցին բելգիական «Անտվերպենը», դանիական «Կոպենհագենը» և հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», որոնք հաղթահարեցին որակավորման փլեյ-օֆֆ փուլի արգելքը։
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, պատասխան հանդիպումներ
ԱԵԿ (Հունաստան) – «Անտվերպեն» (Բելգիա)՝ 1-2 (տեսանյութ), առաջին խաղ՝ 0-1
Սերխիո Արաուխո, 90 – Ջիրանո Կերկ, 73, Միշել-Անժ Բալիկվիշա, 90+5
«Կոպենհագեն» (Դանիա) - «Ռակուվ» (Լեհաստան)՝ 1-1 (տեսանյութ), առաջին խաղ՝ 1-0
Դենիս Վավրո, 35 – Լուկաշ Զվոլինսկի, 87
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 5-1 (տեսանյութ), առաջին խաղ՝ 2-2
Իսմայել Սայբարի, 35, 53, Լյուկ դե Յոնգ, 66, Ջոուի Ֆերման, 78, Քոնոր Գոլդսոն (ինքնագոլ), 82 – Ջեյմս Տավերնյե, 64
ՈւԵՖԱ-ն կազմել է նաև Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության զամբյուղները: Առաջին զամբյուղում են գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին», Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիան» և ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշի՝ թոփ-6 լիգաների չեմպիոնները: 7-րդ վարկանիշն ունեցող Նիդերլանդների Էրեդիվիզիի չեմպիոն «Ֆեյենորդն» ընդգրկվել է առաջին զամբյուղում, քանի որ «Մանչեսթեր Սիթին» հաղթել է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Երկրորդ զաբյուղի 8 թիմերից 5-ը նախկինում նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը: Այս զամբյուղում է նաև մրցաշարի 14-ակի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»:
Առաջին զամբյուղ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Սևիլիա» (Իսպանիա)
«Բարսելոնա» (Իսպանիա)
«Նապոլի» (Իտալիա)
«Բավարիա» (Գերմանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա)
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)
Երկրորդ զամբյուղ
«Ռեալ» (Իսպանիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Ինտեր» (Իտալիա)
«Բորուսիա Դ.» (Գերմանիա)
«Աթլետիկո» (Իսպանիա)
«Լայպցիգ» (Գերմանիա)
«Պորտու» (Պորտուգալիա)
«Արսենալ» (Անգլիա)
Երրորդ զամբյուղ
«Շախտյոր» (Ուկրաինա)
«Զալցբուրգ» (Ավստրիա)
«Միլան» (Իտալիա)
«Բրագա» (Պորտուգալիա)
«Լացիո» (Իտալիա)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)
«Կոպենհագեն» (Դանիա)
Չորրորդ զամբյուղ
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա)
«Նյուքասլ» (Անգլիա)
«Ունիոն Բեռլին» (Գերմանիա)
«Լանս» (Ֆրանսիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)
«Անտվերպեն» (Բելգիա)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին և Երևանի ժամանակով 20:00-ից կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: Վիճակահանության ժամանակ հայտնի կդառնա նաև 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Հավակնորդների թվում են Էրլինգ Հոլանդը, Լիոնել Մեսին և Կևին դե Բրույնեն: