Logo

Հայտնի են ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզչի ու խաղացողի հավակնորդները

20:36 / 02.11.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է հոկտեմբերի լավագույն մարզչի ու ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։ 

Լավագույն մարզչի հավակնորդներն են Անգե Պոստեկողլուն («Տոտենհեմ», 3 հաղթանակ), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի), Միկել Արտետան («Արսենալ», 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի) և Ունայ Էմերին («Ասթոն Վիլա», 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի)։ 

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար կպայքարեն Դուգլաս Լուիսը («Ասթոն Վիլա», 3 խաղ, 2 գոլ, 1 ասիստ), Բրայան Մբեումոն («Բրենթֆորդ», 4 խաղ, 2 գոլ, 2 ասիստ), Պեդրու Նետուն («Վուլվերհեմփթոն», 3 խաղ, 3 գոլային փոխանցում), Դեկլան Ռայսը («Արսենալ», 3 խաղ, 1 գոլ, 1 ասիստ), Քրիստիան Ռոմերոն (3 խաղ, որոնցից 2-ը՝ «չոր»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», 3 խաղ, 5 գոլ)։ 

Հիշեցնենք, որ մրցանակը տրվում է փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա