«Ատլանտա Հոուքսի» խաղարկող պաշտպան Թրեյ Յանգը կմասնակցի Բոլոր աստղերի խաղին ու կփոխարինի «Միլուոկի Բաքսի» ծանր հարձակվող Յանիս Ադետոկումբոյին, հայտնում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մամուլի ծառայությունը։
Ավելի հաղ հայտնի էր դարձել, որ Ադետոկումբոն մկանային վնասվածք է ստացել և չի մասնակցի Բոլոր աստղերի խաղին։ Նա ընդգրկված էր Չառլզ Բարքլիի թիմում։
NBA-ի Բոլոր աստղերի խաղը կկայանա Սան Ֆրանցիսկոյում փետրվարի 16-ին։