Logo

NBA-ի ամենաբազմակողմանի պաշտպանը

15:55 / 08.04.2025Բասկետբոլ
null

Լեբրոն Ջեյմսից ու Լուկա Դոնչիչից բացի, «Լեյքերսում» յուրահատուկ վիճակագրությամբ է աչքի ընկնում նաև Դորիան Ֆինի-Սմիթը: Basketball Index-ի տվյալներով՝ Ֆինի-Սմիթը լիգայի ամենաբազմակողմանի պաշտպանվող խաղացողն է:

«Լեյքերսի» վինգը գրեթե հավասարաչափ հսկում է մրցակցի 5 տարբեր դիրքերի բասկետբոլիստների.

Խաղարկող՝ 25%

Շութինգ-գարդ՝ 21,75%

Թեթև հարձակվող՝ 15,55%

Ծանր հարձակվող՝ 21,85%

Կենտրոնական՝ 19,80%

Ամենից շատը հաջող պաշտպանական գործողություններ Դորիանը կատարում է մրցակցի խաղարկողների դեմ պայքարում (65%): Ֆինի-Սմիթը հսկում է կորագիծն ու անհրաժեշտության դեպքում օգտակար է նաև ներկի գոտում:

Ամերիկացու հարձակումը նույնպես բարձր մակարդակում է. ընթացիկ մրցաշրջանի 40 խաղում «Լեյքերսի» հարձակվողը վաստակում է միջինը 7,7 միավոր, կորագծից նետում է 38,6% արդյունավետությամբ:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ