«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին՝ հաղորդում է լրագրող Ալեքս Կրուկը։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացի մասնագետին հետաքրքրել է մանչեսթերյան ակումբում աշխատանքի անցնելու տարբերակը, սակայն միայն ամռանը կարող է ընդունել հրավերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը 5 մասնագետի թեկնածություն է դիտարկում։ Սուլշերին կարող են փոխարինել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, Բրենդան Ռոջերսը, որը գլխավորում է «Լեսթերը», և Խուլեն Լոպետեգին՝ «Սևիլիայից»։
Ժամանակավոր փոխարինվող է դիտարկվում Լորան Բլանը, որը ներկայումս աշխատում է կատարական «Ալ Ռայանում»։
«Մանչեսթեր Յունայթեդը» 12 տուրերից հետո վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Չելսին» է՝ 29 միավոր։