Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի աշխատանքները մրցաշրջանի վերջին երկու խաղերում կկատարի ուրուգվայցի մասնագետ Պաոլո Մոնտերոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մոնտերոն «Յուվենտուսի» մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչն է: Նա գլխավոր թիմում կփոխարինի իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրիին, որը հեռացվել էր մայիսի 17-ին:
«Յուվենտուսն» Իտալիայի ավարտվող առաջնության 37-րդ տուրում կմրցի «Բոլոնիայի», իսկ վերջին խաղը կանցկացնի «Մոնցայի» դեմ:
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ հաղթանակից (1-0) հետո Ալեգրին սպառնացել և վիրավորել էր իտալական Tuttosport պարբերականի գլխավոր խմբագիր Գվիդո Վասագոյին։
56-ամյա Ալեգրին եզրափակիչ խաղի վերջնամասում հեռացվել էր տեխնիկական գոտուց, նա բղավել էր չորրորդ պաշտոնյայի վրա, իսկ կարմիր քարտ ստանալուց հետո հեգնական ծափահարել էր մրցավարներին:
Ալեգրին 2021 թվականի մայիսի 28-ին էր երկրորդ անգամ գլխավորել «Յուվենտուսը», իտալակաան գրանդը մարզել էր նաև 2014-2019 թվականներին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Յուվենտուսը» երեք տարվա պայմանագիր է իտալական «Բոլոնիան» գլխավորող Տիագո Մոտային: