Logo

Հայտնի է՝ որքան պարգևավճար կստանան իսպանացիները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում

12:48 / 14.07.2024Ֆուտբոլ
null

Հայտնի է՝ որքան պարգևավճար կստանա Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում հաղթելու դեպքում: 

Sport.es-ի տեղեկություններով՝ իսպանացիները տիտղոսը նվաճելու դեպքում կստանան 28,25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստներին բաժին կհասնի այդ գումարի 40%-ը, մնացածը կստանան մարզիչները և մյուս աշխատակիցները:

Իսպանիայի հավաքականը հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կմրցի Անգլիայի ազգային թիմի դեմ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում անցկացրած 6 խաղերում հաղթել է, 5-ը՝ հիմնական ժամանակում, մեկը՝ լրացուցիչ: Անգլիացիները խմբային փուլում մեկ հաղթանակ են տարել, երկու ոչ-ոքի գրանցել, 1/8 եզրափակիչում սլովակների նկատմամբ առավելության են հասել լրացուցիչ ժամանակում (2-1), քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով են հաղթել Շվեյցարիային (1-1, 11մ՝ 5-3), իսկ կիսաեզրափակիչում 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթանակ են կորզել Նիդերլանդներից՝ 2-1:

Իսպանացիները երեք անգամ են հաղթել Եվրոպայի առաջնություններում (1964, 2008, 2012), Անգլիան Եվրոյում տիտղոս չունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ