«Բրայթոնի» եզրային հարձակվող Անսու Ֆատին վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ մրցավեճը:
Անգլիական ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել: Ֆատին խաղադաշտից կբացակայի 3 ամիս՝ բաց թողնելով Պրեմիեր լիգայի 13 հանդիպում, Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղերը, ինչպես նաև Անգլիայի գավաթի խաղարկության որոշ հանդիպումներ:
Ֆատին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 14 հանդիպում ու դարձել է 4 գոլի հեղինակ: