Ինչպես արդեն հաղորդել ենք, «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել ՊՍԺ-ին՝ փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։
El Chiringuito-ի հաղորդմամբ, «սերուցքայինները» ֆրանսիացու համար 160 մլն եվրո են առաջարկել ՊՍԺ-ին ու նրա գործակալի հետ բանակցությունների վարելու թույլտվություն խնդրել։
RMC Sport-ը հայտնում է, որ փարիզյան ակումբը, սակայն, հրաժարվել է առաջարկված գնով վաճառել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները և հայտարարել, որ հետագայում ևս մերժելու է ցանկացած առաջարկ, քանի որ հարձակվողին ցանկանում է թիմում պահել։

