Logo

Հայտնի է՝ որքան գումար է «Լոկոմոտիվը» պահանջում Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի դիմաց

13:45 / 22.01.2024Ֆուտբոլ
null

Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ նոր մանրամասներ։

Ռուս հայտնի ինսայդեր Իվան Կարպովը հայտնել է, որ մոսկովյան ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստից բաժանվել 10-12 միլիոն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Զենիթը» մտադիր է նոր ձախ պաշտպան ձեռք բերել և ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Թիկնիզյանն է։

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա