Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրո, հաղորդում է «РБ Спорт»-ը:
Մեծ հավանականությամբ, 22-ամյա ֆուտբոլիստն ամռանը կփոխի ակումբը: Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ակումբները, սակայն այս պահին Սպերցյանը կենտրոնացած է «Կրասնոդարում» ելույթների վրա:
Էդուարդ Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ն 9 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը 24 հանդիպման է մասնակցել «Կրասնոդարի» կազմում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 18 խաղից հետո «Կրասնոդարը» 26 միավորով 7-րդն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: