«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային իրավունքները։
Diario Sport-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը լրջորեն դիտարկում է 21-ամյա հարձակվողին հաջորդ ամառ թիմ հրավիրելու տարբերակը։ Հալանդի համար սա գրավիչ առաջարկ է, քանի որ գիտի՝ դառնալու է թիմի գլխավոր աստղը։
Ակումբում կարծում են, որ «Բարսելոնայի» ֆինանսական վիճակը ավելի լավ կլինի, քան հիմա է, սակայն գործարքը կյանքի կկոչվի միայն այն դեպքում, եթե կատալոնական ակումբը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի։ Հակառակ դեպքում Հալանդը կմերժի «Բարսելոնային»։
Այս մրցաշրջանում նորվեգացին «Բորուսիայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 17 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։