Իտալիան Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024թթ. խաղարկությունում կներկայացնի «Ֆիորենտինան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ֆիորենտինան» Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը, բայց քանի որ 7-րդ տեղը տեղը զբաղեցրած «Յուվենտուսը» ֆինանսական խարդախությունների պատճառով հեռացվել է եվրագավաթներից, Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը թուրինյան ակումբին կփոխարինի Կոնֆերենցիաների լիգայում:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2022/2023թթ. խաղարկությունում «Ֆիորենտինան» հասել էր եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվել էր անգլիական «Վեսթ Հեմին»:


