Logo

Հայտնի է՝ որ ակումբում կարիերան կշարունակի Զյուլեն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:14 / 07.02.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»։

«Մեղուներն» իրենց պաշտոնական կայքում հայտնել են, որ պայմանագիր են համաձայնեցրել 26-ամյա գերմանացու հետ, որն ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։

Մյունխենյան ակումբն ավելի վաղ նրան առաջարկել էր երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն մերժում ստացել։ Զյուլեն «Բավարիան» կլքի 2022 թվականի հուլիսին՝ ազատ գործակալի կարգավիճակով։

2021/22 մրցաշրջանում պաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա